ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը կլուծի տնտեսության արդյունավետ կառավարումը բարձրացնելու եւ ՀՆԱ աճի տեմպերն արագացնելու խնդիրը։ Այս մասին Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես այդ խնդիրը ձեւակերպել եմ կառավարության նիստում։ Առաջին խնդիրն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Հետո վերլուծել մեր տնտեսության վիճակը, որպեսզի հայտնաբերվեն խոչընդոտներն ու խնդիրները եւ լուծելով դրանք՝ արագացնել Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը… Մեր (ներկա խմբ.) ցուցանիշները ոչ մի կերպ չեն գոհացնում ո՛չ մեզ, ո՛չ ՀՀ քաղաքացիներին։ Այդ պատճառով ես մեծ հույսեր ունեմ եւ կարծում եմ, որ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ, եւ որ նոր կառավարությունը պատվով կկատարի այդ խնդիրը։ Ես դրանում գրեթե վստահ եմ։ Ահա այստեղ ես կարող եմ կանխատեսումներ անել, քանի որ գործ ունեմ մարդկանց հետ, որոնց վարքը կարելի է կանխատեսել։ Այստեղ ես կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա»,– ասել է Սարգսյանը «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում: