Սերժ Սարգսյանը երազում է Հայաստանը տեսնել ուժեղ եւ առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրների։ Այս մասին Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ո՞րն է է ազգային գաղափարի էությունը։ Դառնալ ուժեղ պետություն, ամուր պետություն։ Խնդիրներ չունենալ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ»,– ասել է Սարգսյանը «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ինքը երազում է, որ մարդիկ Եվրոպայից գան Հայաստան եւ տեսնեն, որ երկիրը զարգանում է։ «Ես ուզում եմ, եւ դա երեւի թե անիրականանալի երազանք է, որ բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում։ Շատ կլինի հասկանու՞մ եք։ Նրանք նույն հարցի շուրջ 4 կարծիք ունեն։ Բայց դրա փոխարեն հարմարավետ է։ Մենք միասն ուժեղ ենք»,– հավելել է նախագահը։