2017թ. պետբյուջեի քննարկումն այսօր` նոյեմբերի 17-ին, սկսվեց առանց նախարարների ներկայության:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քննարկումը սկսվել է ժամը 12:00-ին, սակայն Կառավարության անդամները շատերը եկան բավականին ուշ: Նրանց մի մասն այնպես էր շտապում, որ նույնիսկ դահլիճի դուռը չէր գտնում:

Նախարարների ուշացումը չվրիպեց ընդդիմադիր պատգամավորի աչքից:

«Կարեւորագույն հարց է քննարկվում, իսկ դուք եկաք ուշացած»,- ասաց Արամ Մանուկյանը: