2017 թվականի համար Հայաստանում 3.2 տոկոս տնտեսական աճն ադեկվատ է։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ–ում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը, թե այդ բյուջեն կարելի է անվանել իրականացվող ծրագրերի փոխանցման բյուջե, նախարարն ասաց. «Սա ոչ թե փոխանցման, այլ կայունացման բյուջե է։ Մենք չենք կարող միանգամից 4-5 թիրախ հավաքել։ Չկա նման երկիր, որը բացասական ցուցանիշներից հետո անմիջապես աճ է գրանցում։ Ժամանակ է պետք վերականգնվելու համար, այդ պատճառով 2017–ի համար նշված 3.2 տոկոս աճը ադեկվատ է»:





























