ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին Գորիս- Տաթեւ ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետեւանքները վերացվել են:
Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթեւեկելի է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս - Տաթեւ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետեւանքով ճանապարհը միակողմանի փակվել է:




























