Քաղցկեղով տառապող 39-ամյա Նելլի Ազարյանին անհապաղ վիրահատություն է հարկավոր Գերմանիայում, սակայն, ծանր սոցիալական վիճակում ապրող ընտանիքն անհրաժեշտ գումարը չունի: NEWS.am-ի հետ զրույցում Նելլիի բարեկամուհին՝ Սիրանուշը, պատմեց, որ կնոջ մոտ հիվանդությունն հայտնաբերվել է 4 տարի առաջ, Հայաստանում մեկ անգամ վիրահատվել է, սակայն, հիվանդությունը կրկնվել է: Բժիշկները կնոջը երկու ամիս ժամանակ են տվել եւ այդ ընթացքում  Նելլիին անհրաժեշտ է հասնել Գերմանիա եւ վիրահատության ենթարկվել:

«Մի քանի տարի առաջ վիրահատել են, բայց հիմա էլի հիվանդությունը գլուխ ա բարձրացրել ու շատ արագ ախտահարում ա մնացած օրգանները: Բժիշկները շատ քիչ ժամանակ են տվել, շտապ գումար է հարկավոր արտերկրում բուժվելու համար, բայց ընտանիքն արդեն գումար չունի, որովհետեւ 4 տարի առաջ ինքը լուրջ բուժում ստացավ եւ ամբողջ եկամուտն այդ բուժման վրա ծախսվեց: Հիմա այլեւս ժամանակ չունենք, ով կարողանա օգնել՝ շատ շնորհակալ կլինենք»,-ասաց նա:

Նելլիի՝ Գերմանիայում բուժման համար անհրաժեշտ է 15 հազար եվրո, նրան օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել Նելլի ամուսնու անունով «Հայէկոնոմբանկում» բացված  հաշվեհամարներին՝ AMD- 163007070358 RUB- 163007070382 USD- 163007070366՝ Վաչիկ Ազիզբեկյան: Կամ զանգահարել այս հեռախոսահամարներով՝ 093272776. 096272776: