Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին հայտնել է իր հրաժարականի մասին։
«Բյուջեն ընդունված է։ Ժամը 19։00-ին՝ պաշտոնական հրաժարական։ Շնորհակալություն բոլորին ու կեցցե Իտալիան»,- գրել էր Ռենցին Twitter–ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ Իտալիայի ազգային խորհրդարանի սենատը ընդունել է 2017-ի պետբյուջեն, որը ընդունելուց առաջ երկրի նախագահ Սերջո Մատարելան խնդրել է Ռենցիին հետաձգել հրաժարականը։
Ռենցին անհապաղ հրաժարական տալու իր մտադրության մասին հայտնել էր երկուշաբթի գիշերը՝ անմիջապես այն բանից հետո, երբ հանրաքվեին իտալացիների մեծամասնությունը մերժել է նրա նախաձեռնած սահմանադրական բարեփոխումը։ Սակայն երբ Ռենցին Մատարելայի մոտ էր եկել հրաժարականի մասին հայտնելու, նախագահը նրան խնդրել էր հետաձգել հրաժարականը մինչեւ խորհրդարանի կողմից պետբյուջեի մասին օրենքի ընդունումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։





























