Դանիացի պատգամավորն առաջարկել է Եվրամիության ծովային սահմանները հսկող ուժայիններին կրակ բացել ապօրինի միգրանտների նավերի ուղղությամբ, հայտնում է Reuters–ը։

«Միակ արդյունավետ ուղին նավակները հետ դարձնելն է եւ նրանց ասելը, որ դուք չեք կարող հատել պետական սահմանը, եւ եթե փորձեք, ապա ձեր վրա կրակ կբացեն կամ ձեր նավակը շուռ կտան, իսկ դուք ստիպված կլինենք լողալով հետ վերադառնալ»,– ասել է Դանիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Քեննեթ Բերթը։

Ավելի ուշ Բերթը պարզաբանել էր, որ նկատի չուներ կրակել մարդկանց վրա, այլ խորհուրդ էր տվել նախազգուշական կրակոցներ արձակել օդ։ Կուսակցության մամուլի խոսնակ Սորեն Սոններգորն իր հերթին նշել է, որ կուսակցության քաղաքական ծրագրում փախստականների վրա կրակելու մասին չի հիշատակվում։