Մոտ 70 չինացի զբոսաշրջիկ է մասնակցել Mannequin Challenge ֆլեշմոբին, մանեկենների նման քարանալով աշխարհի ամենաերկար (430 մ) ապակյա կամրջի վրա, հայտնում է Daily Mail–ը։

Ֆլեշմոբը կայացել է 300 մետր բարձրության կամրջի վրա, որը կառուցվել է Խունան նահանգի Չժանցզյանցե կիրճի վրա։ Զբոսաշրջիկներից բացի այդ ակցիային միացել են նաեւ Չժանցզյանցզե անտառային ազգային պարկի 30 աշխատակիցները ,այդ թվում ղեկավարը։