ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ընդունել է, որ սիրիական Հալեպի գնդակոծություններն ու ռմբակոծությունները դադարել են, մարդկանց սկսել են հանել քաղաքից։ Այդուհանդերձ, նրա խոսքով, Վաշինգթոնը մարտական գործողությունները մշտապես դադարեցնելու կոչ է անում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նաեւ նա հայտնել է, որ ԱՄՆ-ն պահանջում է Հալեպում մարտական գործողությունների կայուն դադարեցում եւ այնտեղից բոլոր «քաղաքացիական անձանց ու զինյալների» տարհանում

Քերիի խոսքով, սիրիական կարգավորման գործընթացում ներգրավվածները պատրաստ են  «Ժնեւ վերադառնալ» բանակցությունները շարունակելու համար, բայց սիրիական իշխանությունների մտադրությունները շարունակում են հարցական մնալ։  

«Հարցն այն է, արդյոք սիրիական ռեժիմը պատրաստ է վերադառնալ Ժնեւ կառուցողական բանակցություններ վարելու համար»,- ասել է նա։