ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգթոնը պատասխան քայլեր կձեռնարկի ռուս հաքերների դեմ, որոնք փորձել են միջամտել ԱՄՆ–ում նախագահական ընտրություններին, հայտնում է BBC–ն։

«Ենթադրում եմ, որ ոչ մի կասկած չկա, որ եթե օտարերկրյա կառավարությունը փորձում է ազդել մեր ընտրությունների վրա, մենք պետք է միջոցներ ձեռնարկել»,– ասել է Բարաք Օբաման NPR–ին տված հարցազրույցում։

Նախագահի խոսքով՝ ԱՄՆ–ը քայլեր կձեռնարկի անհրաժեշտ պահին։ «Դրանցից մի քանիսը կարող են ակնհայտ լինել, դրանց մասին հայտնի կդառնա, իսկ մյուսների մասին՝ ոչ»։