Չէի ուզենա գերին լինենք կարծրացած դիրքորոշումների՝ նույն հայրական ապտակի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Նունե Գեղամյանը՝ անդրադառնալով Հայաստանում երեխաների դեմ բռնությունների թեմային:
Նրա խոսքով, իրենք ունեն փաստեր, որ շատերը բռնությունը դիտարկում են որպես նորմ դաստիարակության մեջ. «Պետք է փոխվեն պատկերացումները տարբեր հարթակներում, թե պետական մակարդակով, թե հասարակական մշակույթում: Թյուր պատկերացում կա, որ բռնության օբյեկտը՝ երեխան, պետք է անպայման հեռացվի ընտանիքից որոշ ժամանակով, բայց տարբերակ կա, որ բռնություն գործադրողն է հեռացվում, քանի որ ընտանիքը երեխայի միջավայրն է: Բռնարարը պետք է պարտադիր վերականգնողական ծառայություններ ստանա, որը մեր երկրում ամենաբացն է: Դրա կարիքը կա: Դրանք պետք է լինեն դատարաններին կից, նաեւ կանխարգելիչ ծառայություններ պետք է լինեն»,-ասաց նա:
Նշենք, որ ոստիկանության տվյալներով այս տարվա 11 ամիսներին գրանցվել է երեխաների նկատմամբ բռնության 182 դեպք:




























