Մոսկվայում Եվրասիական տնեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրման հրատապ ուղղությունները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության դերը գլոբալ տնտեսության մեջ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԵՏՀ մամուլի ծառայությունից։

Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ ԵՏՄ-ը այսօր ժամանակին համահունչ ինտեգրացիոն միավորում է, իսկ նրա ստեղծումը համապատասխանում է համաշխարհային տնտեսության միտումներին։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«ԵՏՄ-ը գրավիչ է դառնում ոչ միայն միության մեջ մտած երկրների համար, այլեւ այլ երկրների։ Ուժի մեջ է մտել Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձանագիրը, եւ ավելի քան 40 երկրներ հետաքրքրություն են դրսեւորում ԵՏՄ հետ համագործակցության տեսակետից։ Հուսով եմ, որ փոխգործակցությունը կընդլայնվի եւ թույլ կտա իրականացնել այն գաղափարը, որի մասին խոսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդարձակ եվրասիական գործընկերության գաղափարը։ Մեզ համար առաջնահերթություն է երրորդ երկրների եւ տնտեսական միավորումների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների կառուցումը, եւ այս հարցում տնտեսական աճի զարգացման պոտենցիալ կա։ Եթե մեզ հաջողվի առեւտրային բանակցություններում նման ռեժիմի հասնել, որոնք հաշվի կառնեին մեր բիզնեսի շահերը, ապա ակնհայտ է, որ արտահանման ծավալները կաճեն։ Նման մոտեցումը կխթանի ԵՏՄ երկրների տնտեսությունների աճը, կստեղծի նոր աշխատատեղեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը։