Երեւան քաղաքի մաքրությամբ զբաղվող «Սանիթեք» ՍՊԸ-ն 26 միլիոն եվրոյի ներդրում է ունեցել Հայաստանում: Այս մասին այսօր դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սանիթեք» ՍՊԸ-ի լիբանանցի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը:

«Այս տարվա ընթացում ավելացրել ենք մեր մեքենաները, սարքավորումները եւ մարդկային ոլորտում բարելավումներ են տեղի ունեցել: «Սանիթեքը»  26 միլիոն եվրոյի ներդրում է  ունեցել երկրում: Այս պահին 1086 ամբողջական հաստիքով աշխատողներ ունենք եւ 9 հարյուր հազար դոլարի ներդրում է կատարվել տնտեսությունում»,-ասաց նա:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նիկոլաս Թավիլը նշեց, որ  «Սանիթեք» ՍՊԸ-ն այս պահին 1.2 միլիոն քաղաքացիների է սպասարկում ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով:

«Ծառայություն ենք մատուցում Երեւանի 12 վարչական շրջաններում եւ ամեն օր 830 հազար տոննա աղբահանություն իրականացնում: 8000-ից ավելի աղբաններ են դրվել Երեւանում, 100-ից ավելի մեքենաներ ունենք, որոնք ամեն օր աշխատում են»,-ասաց նա:

Նիկոլաս Թավիլը նշեց, որ չնայած այս ամենին, «Սանիթեքը» կատարյալ լինելուց դեռ հեռու է՝ կան բողոքներ հիմնականում աղբամանների տեղադրման հետ կապված:

«Յուրաքանչյուր բողոքի դեպքում մանրակրկտորեն ուսումնասիրում ենք այդ դեպքը եւ փորձում լուծում տալ: Հիմնական բողոքները վերաբերում են աղբանների տեղադրմանը, սակայն, աղբանները հենց այդպես չեն տեղադրվում, ուսումնասիրություններ են կատարվում՝ հաշվի ենք առնում շենքի բնակիչների թիվը, հեռավորությունը եւ այլն: 80 տոկոսն այս խնդրի վերաբերյալ լուծվում է , 20 տոկոսի համար բաց ենք համագործակցության համար»,-ասաց նա:

Նա նշեց, որ տոնական օրերին ավելի ինտենսիվորեն են աշխատելու՝ պահուստային թիմի մասնակցությամբ. «Հուսնաք, որ տոնկան օրերին ձյուն չի գա, բայց եթե գա էլ ՝ մենք ավելի քան պատրաստ ենք դրան»:

Նիկոլաս Թավիլը նշեց, որ այս պահին երկու մարզ է ուսումնասիրվում եւ հնարավոր է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ն ծառայություններ մատուցի նաեւ այդ մարզերում:

«Այս պահին երկու մարզ ենք ուսումնասիրում, բայց խնդիրն այդ մարզերի բյուջեն է, այն պետք է այնպիսի լինի, որ կարողանանք այդ ներդրումը ունենալ եւ եկամուտ ստանալ: Այդ երկու մարզերն իրարից հեռու են եւ այն կարիք ունի մանրակրկիտ ուսումնասիրման»,-ասաց նա: