Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը 400-րդ կարգի վթարային է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում ահազանգեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Մարդիկ էվակուացնում են երեխաներին, նոր տարին գալու են եւ Կառավարության դիմաց վրաններ են խփելու: Ձյունն ամբողջությամբ լցվել է տները: Եթե այս հարցը չլուծվի, կարող է վատ հետեւանքներ լինեն, տները կարող են փլուզվել մարդկանց վրա»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանը հորդորեց ընդմիջմանը մոտենալ, որ քննարկեն այդ հարցը: