Լեռնային Ղարաբաղում Գանձասար վանական համալիրին կից կբացվի Երեւանի հայկական հնագույն ձեռագրերի «Մատենադարան» թանգարանի մասնաճյուղ: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում:
Թանգարանի շենքը վանական համալիրից ոչ հեռու կառուցվել է «Փյունիկ» հիմնադրամի միջոցներով: Թանգարանում արդեն ավելի քան 100 ձեռագրեր կան, որոնք ստեղծվել են պատմական Արցախում, նաեւ այնտեղ հայտնված ձեռագրեր (բերված կամ փրկագնված): Կցուցադրվեն նաեւ հենց Գանձասարում ստեղծված ձեռագրեր:




























