Հայաստանը կհաստատի ռազմատեխնիկական ռազմավարության ծրագիրը: Նախագահի համապատասխան կարգադրության նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում:
Նախագծում նշվում է, որ ռազմավարության նպատակն է՝ օպտիմալ հարաբերակցության հասնել սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի տեղական արտադրության եւ ներկրման հարցում, ինչպես նաեւ հասնել արտերկրում հայկական ռազմական արդյունաբերության արտադրության մրցունակության:




























