Ռիո-2016 Օլիմպիական խաղերի եւ 2016 թվականի աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մրցանակակիրները դրամական պարգեւներ կստանան։ Այս մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 20 մլն դրամ կստանա, արծաթե մեդալակիրներ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրամարտիկներ Գոր Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը՝ 15-ական մլն դրամ։
Կպարգեւատրվեն նաեւ մարզիչները, աշխարհի եւ Եվրոխայի չեմպիոններն ու մրցանակակիրներն ու նրանց մարզիչները։
«Ֆինանսների նախարարությունը առարկություններ չունի՞։ Եթե ոչ՝ հաստատում ենք»,– ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։




























