Դատարաններում որպես հասարակական պաշտպաններ կարող են հանդես գալ ցանկացած իրավաբաններ, այդ թվում՝ Հայաստանի Փաստաբանների պալատին առընթեր Հասարակական պաշտպանների բյուրոյում ընդգրկված: Այս մասին նշված է կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում հավանության արժանացած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծում:

Հասարակական պաշտպանների բյուրոն դատական պաշտպանություն է տրամադրում անապահով քաղաքացիներին: Թույլատրվում է հասարակական պաշտպան աշխատել նաեւ Փաստաբանների դպրոցի ունկնդիրներին: Նրանք կվարձատրվեն Հասարակական պաշտպանների բյուրոյի խնայողությունների եւ հատուկ հիմնադրամի միջոցների հաշվին: