Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարգել է Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կարլովի հիշատակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայում՝ ԱԳ նախարարության շենքում: Ռուսաստանի նախագահը ցավակցել է Կարլովի հարազատներին՝ մորը, կնոջը, որդուն եւ քրոջը:
Դիվանագետին հրաժեշտ տալու են եկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային խորհրդի եւ Պետական դումայի նախագահներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը:
Զոհվածի հիշատակը հարգել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով նրան անձամբ էր ճանաչում ԱԳ նախարարությունում աշխատելու տարիներից:




























