Հայաստանի կառավարությունը հերթական հարկային արտոնությունները տրամադրեց տեսողության հաշմանդամներ ունեցող ձեռնարկություններին: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում:
ԱԱՀ-ի եւ եկամտահարկի փոխհատուցումներ կստանան այն ձեռնարկությունները, որտեղ անձնակազմի 50 եւ ավելի տոկոսը տեսողության հաշմանդամներ են եւ հաշվառված են «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունում: 2015-ի 4-րդ եռամսյակի եւ 2016-ի առաջին 3 եռամսյակների համար այդ ձեռնարկություններին կհատկացվի 58,1 մլն դրամ (մոտ 120 հազար դոլար):




























