Եղանակային վատ պայմանների պատճառով  «Զվարթնոց» օդանավակայանում դեկտեմբերի 21-ին վայրէջք կատարել չկարողանալու պատճառով նորից Վիեննա վերադարձած ինքնաթիռի ուղեւորների մի մասն այլ ավիաընկերությունների միջոցով Հայաստան են եկել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քաղավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Նա նաեւ հայտնեց, որ հնարավոր է, որ որոշ ուղեւորներ էլ ժամանեն   Վիեննա-Երեւան չվերթով, որը Երեւանում է լինելու դեկտեմբերի 23-ին գիշերը ժամը 4:30-ին: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 21-ին Վիեննայից  «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կատարող ինքնաթիռը չի  կարողացել վայրէջք կատարել եղանակային վատ պայմանների պատճառով եւ  վերադարձել  է Վիեննա։