ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը քաղաքականությամբ չի զբաղվում եւ նման մտադրություն չունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Աղվան Հովսեփյանը Արագածոտնի տարածաշրջանից ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու մտադրություն ունի:

«Շրջանառության մեջ դրվող լուրերը մտացածին են եւ կարծում եմ մինչեւ առաջիկա ընտրություններ նման ասեկոսեների պակաս մամուլում չի լինի»,-նշել է Տռուզյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չորրորդ իշխանություն» թերթի փոխանցմամբ, Քննչական կոմիտեն նախագահ Աղվան Հովսեփյանը այս օրերին զբաղված է ռեյտինգային ցուցակում սեփական անձը տեսնելու լոբբինգով։ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահը պատրաստվում է Արագածոտնի տարածաշրջանից ռեյտինգային ցուցակով դառնալ պատգամավոր»,-գրել է թերթը: