Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող վերջին 8 ընտանիքը բնակարան է ստացել նորակառույց շենքերում: Այդ մասին Երեւանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները հանձնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի տեղակալը նոր բնակարանների տերերին եւս մեկ անգամ հիշեցրել է, որ սահմանված կարգով բնակիչները համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները: