Ըստ վերջերս հրապարակված գյուղատնետսական հաշվառման արդյունքների (2014-ի հոկտեմբեր) Հայաստանում ֆիզիկական անձանց 181․5 հազար տնտեսություններում գյուղատնտեսական կենդանիներ ու ընտանի թռչուն է պահվում։ Այսպիսով երկրի գյուղատնտեսության մեջ ներգրավված ֆիզիկական անձանց կեսից քիչ ավելին ընտանի անասուն ու թռչուն ունի ։

Բայցևայնպես, չնայած այսքան մասշտաբային թվացող անասնաբուծությանը, ոլորտի արդյունավետությունն այնքան էլ բարվոք վիճակում չէ։ Ապրանքների միայն հատուկենտ տեսակներով է հայրենական արտադրությունն ամբողջովին կամ գրեթե ամբողջովին ապահովում երկրի պահանջները։ Սննդամթերքից կարելի է առանձնացնել ոչխարի միսը , նաեւ հավի ձուն։ Մյուս մթերքներով տեղական արտադրությունը ապահովում է բնակչության պահանջակի միայն մի մասը, ու այս հարցը լուծվում է ներմուծումով։ Բանն այն է, որ հայրենական ոլորտին բնորոշ են ավելի շատ բնական, քան ապրանքային տնտեսությունները։ Բերենք օրինակ այն տնտեսություններից, որոնք խոշոր եղջերավոր անասուններ են պահում։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Մեկ նման տնտեսությանը միջինը բաժին է ընկնում 6․8 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Բայց դա միջին ցուցանիշն է։ Իրականում զգալի դիֆերենցիացիա կա։ Եվ այսպես, այդ տնտեսությունների ուղիղ մեկ քառորդը պահում է ընդամենը 1-2 կենդանի։ Դա իհարկե հեռու է ապրանքային արտադրություն համարվելուց։ Մեկ – երկու կով նման տնտեսությունները պահում են միայն սեփական սպառման համար կաթ արտադրելու նպատակով։ Միայն երբեմն է կաթնամթերքի ավելցուկը (տնական պանիրը, սերուցքային կարագը եւ այլն) վա-ճառվում շուկայում։

Իսկ ինչո՞ւ է մեր անասնաբույծների զգալի մասը սահմանափակվում սակավաթիվ անասուններով ։ Պատճառները հայտնի են բոլորին՝ անասնակերի խնդիրները, նաեւ կենդանիների հիվանդությունները (օրինակ բրուցելիոզը)։ Բրուցելիոզի սիստեմատիկ  բռնկումների պատճառով երկրի հեռավոր մարզերում ստիիպված են լինում մորթել տասնյակ , եթե ոչ հարյուրավոր գլուխ անասուններ։ Հասկանալի է, որ գյուղացու համար դա պարզապես աղետալի է , ու շատերը խուսափում են մեծ քանակության ընտանի անասուն պահելուց։

Բայց կան նաեւ համեմատաբար խոշոր անասնաբուծական տնտեսություններ, որոնք այդ նույն ֆիզիկական անձանց են պատկանում։ Ըստ էության, այդ կարգավիճակն ընդգրկում է նաեւ անհատ ձեռներեցներին, այնպես որ առանձնապես մեծ տնտեսությունների առյկայությունը զարմանալի չէ։  

Եվ այսպես 155 ֆիզիկական անձանց տնտեսություններ պահում են 100-199 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Դրանց մասնաբաժինը խոշոր եղջերավոր անասուններ պահող տնտեսությունների ընդհանուր ծավալում չնչին է ՝ ընդամենը 0․14 տոկոս։ Եւ ընդամենը 29 տնտեսությունում է խոշոր եղջերավոր անասունների քանակը հասնում 200-499 գլխի։ Դե իսկ դրանից բարձր ցուցանիշներով (այսինքն 500 գլուխ եւ ավելի) կարող է պարծենալ երկրի միայն մեկ տնտեսություն։

Սմբատ Գրիգորյան