ՀՀ Առողջապահության նախարարությունից 11 մեքենա կօտարեն հետագա վաճառքի համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 29-ին Կառավարության նիստում։
Գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները շահագործվում են և գտնվում են սարքին վիճակում, սակայն դրանց շահագործումը նպատակահարմար չէ, քանի որ պահանջում է լրացուցիչ ծախս` վառելիք, վերանորոգում և այլն:




























