ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 29-ին կայացած նիստում ընդունել է տղաներին եւ աղջիկներին հրաձգության ուսուցման հայեցակարգը։
Հայեցակարգը նախատեսում է Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության մարզերում 2018-2024 թվականներին, անհրաժեշտության դեպքում նաեւ շարունակաբար, անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարանների (այսուհետ՝ հրաձգարան) եւ վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարանների (այսուհետ՝ տիր) կառուցում, որտեղ ոչ միայն կծանոթանան զենքին, կսովորեն նշանառություն ու կրակել, այլ նաեւ պարբերաբար վարժանքներ կանցկացնեն, ինչպես նաեւ նախատեսում է եղած հրաձգարանների վերանորոգում, զինամթերքով ապահովում: Անհրաժեշտ է իրականացնել տարեկան երեքից չորս հրաձգարանի վերանորոգում:




























