Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում կկատարվի բաժինների կրճատում: Այս մասին որոշումն ընդունվեց դեկտեմբերի 29-ին՝ կառավարության նիստում:
Ծրագրերի կառավարման վարչությունը կվերանվանվի Բյուջետային ֆինանսավորման և ծրագրերի համակարգման վարչություն, իսկ Միջազգային կապերի բաժինը՝ Միջազգային կապերի և իրավաբանական բաժին: Հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նպատակը պետապարատի ծախսերի կրճատումն է:




























