Ճապոնիայի բոլոր խոշոր ավտոմայրուղիներում հիմա բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջանում, քանի որ ամանորյա տոներից հետո խոշոր քաղաքների բնակիչները զանգվածաբար տուն են վերադառնում: Ճապոնիայի ճանապարհային երթեւեկության կենտրոնի տվյալներով՝ երեկոյին մոտ Տոկիոյի բոլոր մուտքերի մոտ ավելի քան 50 կմ երկարությամբ խցանումներ կառաջանան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տոկիոն Նագոյային կապող Տոմեյ վճարովի խճուղու ամենածանրաբեռնված հատվածներից մեկում սպասվում է մինչեւ 55 կմ երկարությամբ խցանում: Խցանումներ կառաջանան ոչ միայն Տոկիոյի, այլեւ մյուս մեգապոլիսների՝ Օսակայի եւ Նագոյայի մուտքերի մոտ:

Իրավիճակը նույնն է նաեւ երկաթուղու ճեպընթաց ուղղություններում, որոնց ծանրաբեռնվածության գագաթնակետը երեքշաբթի է սպասվում: Հունվարի 3-ին ծանրաբեռնվածության պիկ է սպասվում նաեւ օդանավակայաններում:

Ճապոնացիների մեծ մասը Ամանորն ընտանիքի հետ է նշում: Տոնական օրերին նրանք հաճախ են այցելում իրենց ծնողներին եւ ազգականներին, որոնք այլ շրջաններում, փոքր քաղաքներում եւ գյուղերում են բնակվում: Ճապոնիայում տոները կավարտվեն հունվարի 3-ին, եւ հաստատությունների մեծ մասը հունվարի 4-ից կսկսեն աշխատել: