Վանո Սիրադեղյանի գործի շրջանակում ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը դադարեցրել է հացադուլը: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Էմին Բեգլարյանը նշեց, որ իր պաշտպանյալն այժմ դիմել է ՀՀ նախագահին եւ ներում խնդրել Սերժ Սարգսյանից: Արմեն Տեր-Սահակյանը հույս ունի, որ իր դիմումը կբավարարվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Տեր-Սահակյանը շուր 1 ամիս հացադուլի մեջ էր: Նա պահանջում էր պայմանական վաղաժամկետ ազատում եւ հանդիպում ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրում է արդեն 18 տարի:





























