Մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը։ Այն տարեսկզբի առաջին ասուլիսն է։
Վարչապետը ներկայացնում է տարբեր ոլորտներում արձանագրած խնդիրները եւ անելիքների տեսլականը։
«Պետական կառավարման համակարգի աշխատավարձի վերաբերյալ վերջնական լուծում չունենք, լուծումն այն է, որ տնտեսությունը զարգանա, մուտքերը շատանաան, եկամուտները, շահույթը շատանան, որպեսզի վարձատրման համակարգը աճի։ Եվ մենք, վերջիվերջո, պետք է գանք նրան, որ պետական կառավարման համակարգում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ լավագույն մասնագետների վարձենք։ Լուծում վերջնական դեռ չունենք»,-ասել է վարչապետը։





























