Թաիլանդի հարավում տեղատարափ անձրեւների պատճառով առաջացած ջրհեղեղի  հետեւանքով 40 մարդ է մահացել: Ըստ որում՝ շրջանում անձրեւները կշարունակվեն, հայտարարել է Տարերային աղետների կանխման դեպարտամենտի ղեկավար Չատչայ Պրոմլերտը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Այս շաբաթ մեծ քանակով տեղումներ են սպասվում, միեւնույն ժամանակ տեղերում իրականացվում են հետեւանքների վերացման աշխատանքներ»,- հայտարարել է նա:

Թաիլանդի Օդերեւութաբանական դեպարտամենտում հաստատել են անձրեւների սպասվող ուժգնացման մասին:

Ջրհեղեղի հետեւանքով Թաիլանդի հարավում հաղորդակցությունը խափանվել է՝ մայրուղիները եւ երկաթուղին ծածկված են ջրով: Շրջանում աղետը ընդգրկել է 1,6 մլն մարդու:

Թաիլանդի հարավում ջրհեղեղ առաջացրած ուժեղ անձրեւները սկսվել են հունվարի 1-ից: Ըստ որում՝ Թաիլանդում անձրեւների սեզոնը սովորաբար տեւում է հունիսից նոյեմբեր: