Բենղազիում կործանված  ՌՕՈւ ՄիԳ-23 կործանիչը խոցվել է ահաբեկիչների արձակած ջերմային հրթիռով, հայտնում է լիբիական LANA գործակալությունը:

Ավիաբազայում աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ օդաչուն խցիկում միայնակ է եղել եւ հաջողությամբ կատապուլտվել է:

Կիրակի Լիբիայի ՌՕՈւ-ն ռմբակոծում էր Բենղազիի արեւմուտքում ահաբեկիչների վերջին թաքստոցները: