Իսպանիայում 2 մարդ է զոհվել թեթեւշարժիչային օդանավի կործանման հետեւանքով, հայտնում է  EFE-ն:

Պատահարը տեղի է ունեցել Կաստիլիա-Լա Մանչ ինքնավար համայնքի Տոլեդո գավառի Կասարուբիոս-դել-Մոնտե շրջանում՝ օդանավակայանից 100 մետր հեռավորությամբ:

Գետնին բախվելուց հետո օդանավն այրվել է: Օդանավում եղած 2 տղամարդիկ զոհվել են, հայտնել են Վալմոխադո քաղաքի բժիշկները: