Ամանորի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում կոտորած իրականացրած ուզբեկստանի քաղաքացու վարձակալած տնից հայտնաբերված իրերը ոստիկանները ներկայացրել են հանրությանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանները երբ մտել են բնակարան, ներսում եղել են 5 հոգի, որոնցից 3-ը կին։ Ոստիկանների մտնելու պահին ահաբեկիչը փորձել է թաքնվել վերմակի տակ։

Տան մեջ ուշադրություն են գրավել ձվի դատարկ տուփերը, որոնք հիմնականում օգտագործում են ձայնամեկուսացում ապահովելու համար,  բազմաթիվ բջջային սիմ քարտեր, 2 հատ դռոն, կանացի հագուստներ ու դիմահարդարման պարագաներ, խանութի ՀԴՄ կտրոններ եւ թուղթ․ «Դու շատ գիժ ես» գրությամբ։

Բացի այդ, ահաբեկչի մոտից հայտնաբերվել է կանխիկ 197 հազար ԱՄՆ դոլար։

Նշենք, որ հունվարի 16-ի երեկոյան ոստիկանները Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում ձերբակալել են «Ռեյնա» ակումբում 39 հոգու սպանության մեջ մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացուն։