Հայաստանի դպրոցներում պետք է ավելի լավ ուսումնասիրեն օտար լեզուներ: Այս մասին հունվարի 19-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համապատասխան առաջարկություններ մշակել: Կարապետյանը չնշեց, թե դա որքանով է վերաբերում ռուսերենին, որի մակարդակը, ինչպես ավելի վաղ խոստովանել էր Մկրտչյանը, չափազանց ցածր է:

«Մենք խոսել ենք նաեւ այն մասին, որ հարկավոր է բիզնեսի եւ ֆինանսների հիմունքներ դասավանդելու հիմք ստեղծել: Իմ նշած ուղղությունների ուժեղացումը պետք է բարձրացնի դպրոցական կրթության որակը»,- հավելեց Կարապետյանը: