ԲՀԿ կուսակցությունը ղեկավարելը Ծառուկյանի իրավունքն է։ Այս մասին հունվարի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Հարցին, թե Ծառուկյանի վերադարձը համաձայնեցված չէ արդյոք ՀՀԿ–ի  եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, պատգամավորը պատասխանել է. «Չեմ կարծում, որ դա ճիշտ տեղեկություն է։ Ծառուկյանն իր հայտարարության մեջ ասաց, թե ինչ պատճառով է վերադառնում քաղաքական կյանք։ Կարծում եմ, որ քաղաքական ուժը, որը երկար տարիներ երկրորդն էր, պետք է կրի իր խաչը»,– ասաց Մինասյանը։ Նրա խոսքով՝ այսօր այլ քաղաքական իրավիճակ է ձեւավորվել։ «Եվ անձամբ ես կարծում եմ, որ ԲՀԿ կուսակցությունը ղեկավարելը պարոն Ծառուկյանի իրավունքն է»,– հավելեց նա։

NEWS.am–ի հարցին, թե կարող է արդյոք Ծառուկյանը հերթական անգամ փակել իր քաղաքական գործունեության էջը խորհրդարանական ընտրություններից հետո, պատգամավորը պատասխանեց, որ այդպես չի կարծում։