Միանգամայն հնարավոր է, որ ընդդիմադիր ուժերի նախընտրական ամուսնություններն ավարտվեն ապահարզանով: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այդ դաշինքները ստեղծվում են՝ իշխանության գալու ժամանակավոր խնդիր լուծելու համար: Երբ դա նրանց չի հաջողվում, հիմնադիրները բաժանվում են:

«Եթե դրանք ստեղծվում են միայն իշխանությունը տապալելու հույսով, իսկ նրանք այլ ասելիք չունեն, ապա քանդվում են: Եթե անգամ նրանք այդ պահին խնդիր լուծեն ու խորհրդարան անցնեն, միեւնույն է, բաժանվելու են»,- վստահ է պատգամավորը: