«Ժառանգություն»  կուսակցությունում որեւէ մեկը իրավունք չունի մեկ այլ անդամի դուրս հանել կուսակցությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նշենք, որ երեկ «Ժառանգության» նիստից հետո պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  հայտարարել էր, որ ով իրեն կխանգարի կուսակցական որոշումներում, նրան կուսակցությունից կհեռացնի։ Փոստանջյանը ակնարկել է փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, որը բանակցում է այլ ուժերի հետ միավորվելու ձեւաչափը, մինչդեռ Փոստանջյանը կտրուկ դեմ է դրան։

 Ի պատասխան Փոստանջյանի սպառնալիքի՝ Մարտիրոսյանն ասաց․«Կուսակցությունից որեւէ մեկին հեռացնելու իրավունք ունի միայն կուսակցության վարչությունը, ինչը խիստ կանոնակարգված է, թե որ դեպքերում է հնարավոր։ Որեւէ անձ կանոնադրությամբ լիազորված չէ կուսակցությունից հեռացնել մեկ այլ անդամի»,-ասել է Արմեն Մարտիրոոսյանը։