Եթե իշխող ՀՀԿ-ն համարի, որ ՀԱԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի դաշինքն իր համար վտանգավոր չի լինի, այն որոշակի տեղ կզբաղեցնի ընդդիմադիր դաշտում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրեսը հանդես կգա իր համար ավանդական ընդդիմադիր ճամբարում:

Պատասխանելով պարզաբանող հարցին, արդյո՞ք, ամեն դեպքում, ՀԱԿ-ը կմիանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ստեղծած դաշինքին, Մինասյանը նշեց. «Ո՛չ Ծառուկյանի, ո՛չ նրա կուսակիցների համար գաղտնիք չէ, որ նրա վերադարձը քաղաքականությունը համաձայնեցվել է իշխող ՀՀԿ-ի հետ: Համապատասխանաբար, նա կաշխատի եւ որեւէ կարեւոր քաղաքական դաշինքի կմիանա, եթե դա վտանգ չներկայացնի ՀՀԿ-ի համար: Եթե ՀՀԿ-ն համարի, ու ՀԱԿ-ի եւ Ծառուկյանի դաշինքը վտանգավոր չէ իր համար, այն որոշակի տեղ կզբաղեցնի ընդդիմադիր դաշտում, ոչ ավելին»: