Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին  սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Մուհամմեդ Ալյուշին մեղադրել է հանդիպումը տապալելու փորձի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ալյուշի հայտարարությունն ուղղված է բանակցությունների տապալմանը: Մեզ զարմացրել է ահաբեկչական խմբավորումների ներկայացուցչի հայտարարությունը, որն իր ելույթում հեռացել է դիվանագիտական լեզվից»,- ասել է քաղաքական գործիչը:

Դրանից զատ, նա Թուրքիային մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

«Թուրքիան ահաբեկչական զինված խմբավորումների երաշխավորն է, քանի որ նրանց աջակցում է»,- ասել է քաղաքական գործիչը:

Նախկինում Ալյուշը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը եւ Իրանը փորձում են տապալել Բաշար Ասադի կառավարության հանդեպ «չեզոքություն» պահպանելու Ռուսաստանի փորձը: