Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»–ը վստահաբար կանցնեն խորհրդարան։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Մնացած քաղաքական ուժերի դեպքում, ըստ նրա, հնարավորությունները 50-50 են։ Օհանյան–Օսկանյան–Դալլաքյան–Սարգսյան–Հայրիկյան միավորումը, ընտրական տեխնոլոգիաների մասնագետի կարծիքով, անունով է միայն դաշինք, իրականում՝ «Միասնություն» կուսակցությունն է։ «Չորրորդ ուժը  նախկին արեւմտամետ ուժերից կազմված «ԵԼՔ» դաշինքը ներկաում վերածվել է տեխնիկական միավորմանԼ Հայ ազգային կոնգրեսը, հավանաբար, դաշինք չի կազմելու եւ ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով։ ՀՅԴ–ն նույնպես ընտրություններին գնալու է առանձին», – նշել է Բադալյանը։

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, հիշեցնենք, կայանալու են ապրիլի 2–ին։