Երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել Ելիզավետա II թագուգու երրորդ որդին՝ Ուելսի իշխան, արքայազն Էդվարդը։

Նա այստեղ մասնակցի Մեծ Բրիտանիայի նոր դեսպանատան բացման արարողությանը, որը կառուցվել է քաղաքի Կրցանիսի շրջանում։

Այցելության ընթացքում արքայազն Էդվարդը կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարությանը, ինչպես նաեւ Վրաստանում աշխատող բրիտանացի գործարարներին։ Արքայազնը Բրիտանիայի հատուկ պատվավոր ներկայացուցիչն է առեւտրային հարցերում, հետեւաբար, նրան հետաքրքրում է տեղի գործարարների հետ զրույցը, հաղորդում է Trend-ը։

Ավելի վաղ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտնել էր, որ արքայազն Էդվարդը կծանոթանա Վրաստանում British Petroleum ընկերության գործունեությանը եւ ԵՄ դիտորդական առաքելության, ինչպես նաեւ Բրիտանական խորհրդի աշխատանքներին։