Բաքվի հյուրանոցներից մեկում 33-ամյա մի կին դաժան ծեծի է ենթակվել։

Report-ի փոխանցմամբ, Կյոնուլ Իսմայիլովան լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է։ Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր։

Քննության նախնական տվյալներով Իսմայիլովան հյուրանոցի աշխատողներից մեկից պահանջել է իրեն վերադարձնել 8000 մանաթի չափով պարտքը։ Դրա հետեւանքով էլ կնոջը ծեծել են։