Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության հերթական նիստում Երեւանի քաղաքապետարանին հանձնարարեց շահագրգիռ մարմինների հետ քննարկել 2017թ. ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները:
«Շահագրգիռ մարմինների հետ քննարկել 2017թ. ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները, հատկապես ուշադրություն դարձնել Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշների վրա, որոնցով վերջին շրջանում մենք ունենք ցածր արդյունքներ: Մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ, մինչեւ սույն թվականի փետրվարի 20-ը դրանք ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը»,-ասաց նա։



























