«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով տրամադրվող բնակարանների հիփոթեկային վարկի կանխավճարի չափը կնվազի: Այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը քննարկել ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը:
«Պետք է բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը պետք է քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ»,- ասաց Կարեն Կարապետյանը:



























