Ներդրումային համագործակցության ռուս–հայկական ֆոնդի նպատակը կլինի այն ոլորտների ֆինանսավորումն ու ներդրումները, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության զարգացմանը, ներմուծված ապրանքները տեղականով փոխարինելուն, արդյունաբերական համագործակցության զարգացմանը, արտահանման աճին։ Այս մասին հունվարի 26-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին ասաց տնտեսական զարգացան եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։Նրա խոսքով՝ ֆոնդը կստեղծվի արդեն առաջիկա ամիսների ընթացքում։
Անդրադառնալով հարցին, թե ինչու են Հայաստանում ներդրումներ գրավելու աշխատանքները սկսվել հենց Ռուսաստանից, Կարայանն ասաց. «Մենք աշխատանք ենք տանում բոլոր երկրների հետ, սակայն վարչապետն այցելել էր Ռուսաստան եւ ելնելով պաշտոնական այցի ձեւաչափից՝ կարեւոր խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Ակտիվ աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ԵՄ–ի, Իրանի հետ»։
Հիշեցնենք, որ Ներդրումային համագործակցության ռուս–հայկական ֆոնդ ստեղծելու մասին որոշումն ընդունվել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խորհրդակցությունների արդյունքում։



























