Ադրբեջանում 2016-ին արձանագրվել  է ինքնասպանությունների 327 դեպք։

«Ազերի փրես» գործակալության փոխանցմամբ, ԱՆ հոգեկան առողջության կենտրոնի շտապ հոգեբանական օգնության բաժնի վարիչ Կյամալ Տիլիբովայի խոսքով ինքնասպանություններից բացի եղել են նաեւ ինքնասպանության 470 փորձեր։

2015-ի համեմատ, անցած տարի ԱՀ-ում նկատվել է ինքնասպանությունների դեպքերի նվազում։ 2015-ին 515 դեպք էր գրանցվել։

Տալիբովան նշել է, որ ինքնասպանությունները լրջագույն խնդիրներից մեկն են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Ընդ որում տղամարդիկ կրկնակի հաճախ են ինքնասպան լինում, քան կանայք։ Իսկ ինքնասպանությունների թիվն ամենամեծը 25-50 տարեկանների շրջանում է։