ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ո ր ո շ ու մ ե մ.
1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողով եւ հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: http://www.president.am/files/legislation/3511.pdf
2. Հանձնաժողովին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին»,-ասված է նախագահի հրամանագրում։




























