Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15.10-ին,ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի, որի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գյումրի քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 69-ամյա Սողոմոն եւ 14-ամյա Նորիկ Չաթալյանները:
Ս.Չաթալյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ն.Չաթալյանինը` բավարար:





























